ԴԻՄՈՐԴ 2018

 

 

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը  2018/2019 ուսումնական տարվա համար հայտարարում է բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելություն հետևյալ մասնագիտությունների 

 

հ/հ

Մասնա– գիտության ծածկագիր

Մասնագիտության անվանումը

Պետության կող­մից   ուսանողա­կան     նպաստ­ների         ձևով ուսման   վարձի լրիվ     փոխհա– տուցմամբ /անվճար/

Այդ     թվում ժամկետային զինվորական ծառայությու­նից      զորացրված

մորդների

համար

  Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղ­չի կիրառմամբ, առանց պարտադիր զինվորա­կան ծառայությունից տարկետման իրա­վունքի /վճարովի/

Ուսման

վարձը

/ՀՀ

դրամ/

Ընդունելության քննությունները

(մրցութային)

1

041101. 01.6

Հաշվապահական   հաշվա­ռում և հարկում (ըստ ոլորտի)

3

1

52

400. 000

Մ(գ)

Հլ (գ)

Օտլ(գ)

2

041201.01.6

Ֆինանսներ (ըստ ոլորտի)

2

 

53

400. 000

Մ(գ)

Հլ (գ)

Օտլ(գ)

3

041301.01.6

Կառավարում (ըստ ոլորտի)

2

-

53

400. 000

Մ(գ)

Հլ (գ)

Օտլ(գ)

Ընդամենը

7

1

158

 

 

 

 

 

Վերոնշյալ մասնագիտություններով կարող են դիմել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտները՝ առանց տարիքային սահմանափակման։

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2018թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ՝ ժամը 900–1800ը։ Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը կանցկացվի նաև ընդունելության լրացուցիչ փուլ։ Այդ փուլում կարող են դիմել Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներն ու օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները։

 

 Հայտագրվելու համար անհրաժեշտ են՝

1) լուսանկարով տեղեկանք տրված ԳԹԿ-ի կողմից և հաստատված դպրոցի տնօրենի կնիքով և ստորագրությամբ։ Նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ ատեստատ կամ դիպլոմ /բնօրինակը/,

2) 6 լուսանկար (3 X 4 սմ չափսի)

3) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (կցագրման վկայական և պատճեն),

4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական)։ Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ,

5) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին,

6) փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500 դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր (վճարվում է տեղում)։

Արտոնություններից օգտվող դիմորդները պետք է ներկայացնեն նաև տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր։ Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները, տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը։

Դիմորդների հայտագրումը կատարվում է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդունող հանձնաժողովում (2-րդ հարկ, 211 սենյակ)

Հասցե՝ Ք. Գյումրի, Վ. Սարգսյան 32, հեռ. (+374 312) 3-58-44,

 


 

 ՄԵՐ ՄԱՍԻՆ 

   ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

  

   ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

    ԴԱՍԱՑՈՒՑԱԿ

    ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

 

  

 

   ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

  ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

  ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 

 

 

  

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2018 ՀՊՏՀ ԳՄ